27 սեպտեմբերի 2012 - 17:19 AMT
Սուդանն ու Հարավային Սուդանը պայմանավորվել են նավթի ու սահմանի վերաբերյալ

Սուդանի ու Հարավային Սուդանի իշխանությունները պայմանավորվել են ապառազմականացված սահմանային գոտի ստեղծել հյուսիսային ու հարավային տարածքների միջև: Դա թույլ կտա վերականգնել նավթի տարանցումը, որ կասեցվել էր 2011թ. նոյեմբերին, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը:

Օգոստոսին հարևան պետությունները պայմանավորվել էին նավթային հակամարտության դադարեցման մասին:

Սակայն նավթի տարանցման վերաբերյալ հակասությունները 2012թ. ապրիլին նոր զինված հակամարտության պատճառ դարձան նավթով հարուստ սահմանային տարածքներում:

Նավթի համար հակամարտությունը զարգացավ երկու երկրների միջև 2011թ, ամռանը Հարավային Սուդանի անջատումից հետո: