27 սեպտեմբերի 2012 - 17:03 AMT
Մանոյան. Փոխարինել ԵԱՀԿ ՄԽ այլ ատյաններով, կնշանակի կորցնել ևս 20 տարի

ԵԱՀԿ Մինսկի խմբի ղարաբաղյան կարգավորման գծով համանախագահները անցած 20 տարիների ընթացքում հասկացել են, որ Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: «Փոխարինել ԵԱՀԿ ՄԽ այլ միջազգային ատյաններով, կնշանակի կորցնել ևս 20 տարի»,-նշել է նա:

Մանոյանը նաև նշել է, որ Սաֆարովի ներումն ու ազատ արձակումը ուժգին հարված հասցրեց բանակցային գործընթացին, իրավիճակն ավելի անկայուն դարձավ:

Նա նշել է, որ իրենց մեղքի բաժինն ունեն նաև Հունգարիայի իշխանությունները, որոնք պետք է համապատասխան քայլեր ձեռնարկեն իրավիճակը և Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար, մասնավորապես, ճանաչելով Արցախի անկախությունը: