27 սեպտեմբերի 2012 - 17:53 AMT
Ֆրանսիայի ՆԳ նախարարը պատրաստ է արտաքսել յուրաքանչյուրին, ով հանուն իսլամի անկարգություններ է սարքում

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Մանուել Վալը հայտարարել է, ով պատրաստ է արտաքսել յուրաքանչյուրին, ով հանուն իսլամի անկագություններ է սարքում:

Ինչպես հայտնում է BBC Ռուսական ծառայությունը, այս մասին Վալը խոսել է Ստրասբուրգում՝ Եվրոպայի ամենամեծ մզկիթի բացման արարողությանը:

Նա հայտարարել է, որ ֆրանսիական իշխանությունները անզիջում կլինեն նրանց հանդեպ, ով, դավանելով իսլամ, չի հարգի այն պետության աշխարհիկ ավանդույթները, որտեղ ապրում է: