27 սեպտեմբերի 2012 - 18:42 AMT
Հունաստանի քաղաքական ուժերը հայտարարել են տնտեսման միջոցների վերաբերյալ համաձայնության հասնելու մասին

Հունաստանի քաղաքական ուժերը հայտարարել են տնտեսման խիստ միջոցների վերաբերյալ կոնսենսուսի հասնելու մասին,որոնք երկրին թույլ կտան ԵՄ-ից օգնություն ստանալ:Փորձագետների կարծիքով Հունաստանին անհրաժեշտ է 40 մլրդ դոլար, որոնք կօգնեն երկրին խուսափել սնանկությունից:

Ֆինանսների նախարար Յաննիս Ստուրնարասը հայտարարել է «բազային համաձայնության» մասին, որի նպատակն է 11.5-15 մլրդ դոլարի տնտեսումը: Ինչպես նա է հաղորդել, նախքան հոկտեմբերի 1-ին ներդրողների հետ բանակցությունները, պետք է «որոշ դետալներ» քննարկել: