19 մարտի 2005 - 09:45 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԲԵԼՈՌՈՒՍԻ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՀԵՏ
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է Բելոռուսի Ազգային ժողովի ներկայացուցիչների պալատի ղեկավար Վլադիմիր Կոնոպլյովի հետ, տեղեկացնում է ՀՀ ղեկավարի մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ Հայաստանի եւ Բելոռուսի միջեւ բարեկամական կապերը մեծ ազդեցություն ունեն համագործակցության ամբողջ համակարգի վրա, որի վկայությունն է համագործակցության ակտիվացումը, մասնավորապես, տնտեսական ոլորտում: Վ.Կոնոպլյովը նշել է երկու երկրների միջեւ գոյություն ունեցող չօգտագործված ներուժը` չնայած Հայաստանի եւ Բելոռուսի միջեւ ապրանքաշրջանառության զգալի աճին: Նա առաջարկել է հատուկ ուշադրություն դարձնել երկու երկրների սուբյեկտների համագործակցության վրա: