27 սեպտեմբերի 2012 - 19:38 AMT
«Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի դերասանուհին հայց է ներկայացրել YouTube-ի դեմ

Ամերիկյան դերասանուհին, ով նկարահանվել է սկանդալային «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմում, սեպտեմբերի 26-ին հայց է ներկայացրել YouTube-ի դեմ:

Դերասանուհի Սինդի Լի Գարսիայի անունից ներկայացված հայցում, բացի YouTube-ից, մեղադրվում է նաև սերվիսի տեր Google ընկերությունը, ինչպես նաև ֆիլմի պրոդյուսեր Նակուլա Բեսսլի Նակուլան:

Ըստ հայցի տեքստի, Google, առանց դերասանուհու թույլտվության հոլովակը հրապարկելով, խախտել է հեղինակային իրավունքները, որոնք նա ուներ իբրև դերասանուհի, ով դերակատարել է ֆիլմում: Այս առնչությամբ դերասանուհին պահանջել YouTube-ից է հեռացնել ֆիլմի բոլոր մասերը:

Ինչ վերաբերում է ֆիլմի պրոդյուսերին, ապա դերասանուհին նրան մեղադրում է խաբեության, զրպարտության և անբարեխիղջ բիզնես վարելու մեջ:

Դերասանուհին նշել է նաև, որ ֆիլմի ստեղծումից հետո իրեն և իր մերձավորներին բազմիցս սպառնացել վրեժխնդրությամբ, հաղորդում է lenta.ru-ն: