27 սեպտեմբերի 2012 - 19:54 AMT
Սեպտեմբերի 26-ին Սիրիայում զոհվել է ավելի քան 340 մարդ

Ըստ տարբեր աղբյուրների, սեպտեմբերի 26-ին Բաշար Ասադի հակառակորդների և կողմնակիցների միջև զինված հակամարտության զոհ են դարձել 300-340 մարդ, գրում է The Daily Telegraph-ը:

Այսպիսով սեպտեմբերի 26-ը այս հակամարտության ամենաարյունալի օրն է, որը շարունակվում 2011թ մարտից:

Ընդհանուր առմամբ, իրավապաշտպանների տվյալներով, 2011թ մարտից սիրիական հակամարտության զոհ է դարձել 30 հազար մարդ: Նրանց կեսից ավելին սպանվել է վերջին 5 ամիսների ընթացքում, հաղորդում է lenta.ru-ն: