27 սեպտեմբերի 2012 - 20:27 AMT
Կայացել է ‹‹Կանաչ դպրոց›› նախագծի ամփոփիչ ﬕջոցառումը

Կայացել է ‹‹Կանաչ դպրոց›› նախագծի ամփոփիչ ﬕջոցառումը: Միջոցառմանը ներկա էին մոտ 150 աշակերտ՝ Գողթի, Ուրծաձորի, Նորատուսի թիվ 2 և 3, Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 միջնակարգ դպրոցներից:

‹‹Կանաչ դպրոց›› նախագիծը ﬔկնարկել է 2011թ-ի մայիսին: Ամփոփիչ ﬕջոցառումն իﬕ է բերել դպրոցների կողﬕց իրականացված ﬔկ տարվա աշխատանքները:

Ծրագրին մասնակից ուսուցիչներին ու աշակերտներին շնորհվել են մրցանակներ, հավաստագրեր, իսկ լավագույն դպրոցն արժանացել է ‹‹Կանաչ դպրոց›› կոչմանը: Տրվել է նաև կանաչ դրոշ, ինչն էլ խորհրդանշում է, որ դպրոցը հավատարիմ է կանաչ ապրելակերպի սկզբունքներին:

‹‹Կանաչ դպրոց›› նախագիծն իրականացնում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC), UNICEF-ի և Շվեյցարիայի դեսպանատան կողմից: