Փորձագետ. Բանկերի բարձրագույն ղեկավարությունը, այդ թվում` Հայաստանում, ռիսկերի կառավարման ոլորտում գիտելիքների կարիք ունի

Փորձագետ. Բանկերի բարձրագույն ղեկավարությունը, այդ թվում` Հայաստանում, ռիսկերի կառավարման ոլորտում գիտելիքների կարիք ունի

PanARMENIAN.Net - Այսօրվա դրությամբ աշխարհի բազմաթիվ երկրում, այդ թվում` այնպիսի երկրներում, ինչպիսին է Հայաստանը, բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների ղեկավարներ են պաշտոնյաներ, ովքեր ռիսկերի կառավարման ոլորտում բավարար գիտելիքների չեն տիրապետում: Այս մասին սեպտեմբերի 27-ին հայտարարել է ռիսկերի կառավարման ոլորտում մասնագետների համընդհանուր ասոցիացիայի տնօրեն Ալեսթեր Գրահամը:

Երևանում տեղի է ունենում միջոցառում` նվիրված «Ֆինանսական համակարգում ռիսկերի կառավարում» թեմային, որի կազմակերպիչներն են IAB ընկերությունը, Հայաստանի Բանկերի միությունը և ռիսկերի կառավարման ոլորտում մասնագետների համընդհանուր ասոցիացիան (GARP): Միջոցառմանը մասնակցում են ֆինանսական կառույցների, ապահովագրական ընկերությունների, ինչպես նաև միջազգային կառույցների ներկայացուցիչներ:

Այս առնչությամբ մասնագետը հավելել է, որ ժամանակակից պայմաններում բազմաթիվ ֆինանսական կառույցներում ստեղծվում են հատուկ ստորաբաժանումներ, որոնք անմիջականորեն զբաղվում են ռիսկերի գնահատմամաբ և կառավարմամբ: Ռիսկերի գնահատման վրա ազդող առավել կարևոր գործոնների թվում Գրահամը նշել է կարևոր տվյալների հավաքագրումը, քանի որ նրա պրակտիկայում բազմիցս հանդիպել են դեպքեր, երբ անհրաժեշտ է եղել «բազան մաքրել սխալ տվյալներից»:

Ալեսթեր Գրահամը նաև ներկայացրել է կրթական ծրագիրը, որով բոլոր ցանկացողները կարող են հանձնել քննություն և ստանալ GARP ատեստավորում: Նա նաև չի բացառել, որ նման հնարավորություն կարող է ստեղծվել նաև Երևանում և հավակնորդները ստիպված չեն լինի դրա համար մեկնել Մոսկվա կամ Կիև:

Միջոցառման արդյունքում, Ալեսթեր Գրահամը GARP ասոցիացիայի RCP սերտիֆիկատներ է շնորհել Հայաստանի ուսանողներին, որոնք հավատարմագրում են անցել:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---