Արտակ Զաքարյանը և Նաիրա Զոհրաբյանը հանդիպել են Շտեֆան Ֆյուլեի գլխավորած պատվիրակության հետ

Արտակ Զաքարյանը և Նաիրա Զոհրաբյանը հանդիպել են Շտեֆան Ֆյուլեի գլխավորած պատվիրակության հետ

PanARMENIAN.Net - ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը և ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը սեպտեմբերի 27-ին հանդիպել են ԵՄ ընդլայնման և եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի գլխավորած պատվիրակության հետ:

Զաքարյանը նշել է, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգը բավականին հագեցած է, և Հայաստանի խորհրդարանը ևս իր գործառույթների շրջանակում ակտիվորեն մասնակցում է իրականացվող համատեղ աշխատանքներին: «Եվ Արևելյան գործընկերության և Նոր հարեւանության ծրագրի շրջանակներում մենք շահագրգիռ ենք եվրոինտեգրմանը` մասնավորապես Ասոցիացման համաձայնագրի, խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու, ռեադմիսիայի եւ մուտքի արտոնագրի դյուրացման հարցերում»,-նշել է հանձնաժողովի նախագահը:

Կողմերն անդրադարձել են նաևԵվրոմիության և նրա համապատասխան կառույցների կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական հասարակության կառույցների հետ գործնական ծրագրերի իրականացման խնդրին ` մասնավորապես հաշվի առնելով նրանց կրթական, սոցիալական, մշակութային և այլ պահանջմունքները:

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը կարևորել է Հայաստանի խորհրդարանի ներգրավումը «CIB» ծրագրին, որը լրացուցիչ օժանդակություն կլինի Ազգային ժողովի կարողությունների զարգացման համար:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---