Քլիվլենդում տեղի է ունեցել Հայաստանի անկախության 21-րդ տարեդարձին նվիրված միջոցառում

Քլիվլենդում տեղի է ունեցել Հայաստանի անկախության 21-րդ տարեդարձին նվիրված միջոցառում

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 21-ին ԱՄՆ Օհայո նահանգի Քլիվլենդ քաղաքի քաղաքապետարանում տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 21-այմակին, որին ներկա էին քաղաքապետ Ֆրանկ Ջեքսոնը, բարձրաստիճան այրեր, համայնքային կառույցների ղեկավարներ և հայ համայնքի երկու հարյուրից ավելի ներկայացուցիչներ:

Շնորհավորելով ներկաներին անկախ պետականության 21-րդ տարեդարձի առթիվ՝ Քլիվլենդի քաղաքապետը կարևորել է Հայաստանի Հանրապետության անկախության 21-ամյակի կապակցությամբ ընդունված Հռչակագիրը, որում, մասնավորապես, նշվում է, որ «Հայաստանը, լինելով առաջին քրիստոնյա պետությունը, 1915թ. Հայոց ցեղասպանությունից հետո հիմնել է Հայաստանի Առաջին ժողովրդավարական Հանրապետությունը, իսկ 1991թ. սեպտեմբերի 21-ին առանց որևէ արտաքին ուժի միջամտության վերականգնել իր անկախությունը»:

Հռչակագիրը բարձր է գնահատում այն փաստը, որ Հայաստանը դարձել է ամուր միջազգային կապեր ունեցող բարգավաճ, խաղաղ և անվտանգ երկիր, ինչպես նաև պաշտպանել է Լեռնային Ղարաբաղի ազատությունը: Ըստ Հռչակագրի՝ Հայաստանը մոդել է տարածաշրջանի երկրների համար: Փաստաթղթում նշվում է նաև, որ «Քլիվլենդը հպարտ է հյուրընկալելու հայկական կենսունակ համայնքին, որի հարուստ մշակույթը և ընտանեկան արժեքները հայ-ամերիկյան կրոնական, սոցիալական և մշակութային բազմաթիվ կազմակերպությունների միջոցով փոխանցվում են ապագա սերունդներին»:

Այնուհետև տեղի է ունեցել հայկական եռագույնի բարձրացման հանդիսավոր արարողություն Քլիվլենդի քաղաքապետարանի Ռատունդայում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---