«ԳԱԶՊՐՈՄԸ» ՊԱՏՐԱՍՏ Է ՄԱՍՆԱԿՑԵԼ ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱԶԱՄՈՒՂԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ

PanARMENIAN.Net - «Գազպրոմ» ԲԲԸ-ն պատրաստ է մասնակցել Իրան-Հայաստան գազամուղի շինարարությանը: Այդ մասին հայտարարել է «Գազպրոմ» ԲԲԸ վարչության փոխնախագահ Ալեքսանդր Ռյազանովը օրերս Մոսկվայում կայացած մամլո ասուլիսում: Նրա խոսքերով, ընկերությունը պատրաստ է մասնակցել նախագծին, եթե ներդրումների փոխհատուցվելիությունը կազմի տարեկան առնվազն 12 տոկոս: Դրա համար պետք է ստեղծվի հայ-ռուսական համատեղ ձեռնարկություն` հավասար պայմաններով, նշել է Ալեքսանդր Ռյազանովը: Ռուսաստանը կներկայացնի «Գազպրոմ» ԲԲԸ-ն, իսկ Հայաստանը, ամենայն հավանականությամբ, Էներգետիկայի նախարարությունը: Նրա խոսքերով, Իրան-Հայաստան գազամուղի շինարարության արժեքը կկազմի 170 մլն դոլար: Այդ արժեքի մոտ 20-30 տոկոսը կներդրվի որպես համատեղ ձեռնարկության կանոնադրական կապիտալ:
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---