Մհեր Մկրտչյանի արձանը կրկին կոտրել են. Այս անգամ արձանը հանվել է հրապարակից

Մհեր Մկրտչյանի արձանը կրկին կոտրել են. Այս անգամ արձանը հանվել է հրապարակից

PanARMENIAN.Net - Ժամեր առաջ անհայտները կոտրել էին Կինոմոսկվայի դիմաց` Շառլ Ազնավուրի հրապարակում օրերս տեղադրված Մհեր Մկրտչյանի արձանի տակառիկը: Ինչպես հրապարակից հայտնեց PanARMENIAN.Net ի թղթակիցը` արձանն արդեն հանված է նստարանի վրայից` ամենայն հավանականության` վերականգնելու նպատակով: Նախորդ շաբաթ օրը` անհայտները կոտրել էին նույն արձանի աջ ձեռքի բութ մատը, բայց կարճ ժամանակում Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները վերականգնեցին արձանը: Դերասանի արձանը` Եղիշե Չարենցի արձանի հետ միասին տեղադրվել էր «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց` Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում ընդամենը երկու օր առաջ` սեպտեմբերի 20-ին:

Մկրտչյանը «01-99» ֆիլմի իր հայտնի տակառիկով էր: Երևանի քաղաքապետարանի այս անակնկալի նպատակն է ստեղծել գեղեցիկ միջավայր և վերականգնել այն մթնոլորտը, որը նախկինում կար Երևանում:

Արձանների հեղինակն է Սուրեն Մելքոնյանը, իսկ պատրաստված են դրանք կավից:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---