28 սեպտեմբերի 2012 - 12:01 AMT
iPhone-5-ի վաճառքը մեկնարկում է ևս 22 երկրներում

Apple ընկերությունը սկսում է նոր iPhone-5 սմարթֆոնի վաճառքը ևս 22 երկրներում: Նրանց բնակիչներն արդեն այսօր կարող են ձեռք բերել երկար սպասված նորույթը: Հատկանշական է, որ հետաքրքրությունը նոր սարքի հանդեպ չի թուլանում, անկախ բազմաթիվ բողոքներից կաղապարի և էկրանի որակից:

Apple-ի պաշտոնական ներկայացուցիչ ԱՄՆ խանութների մեծ մասում բոլոր սարքերը վաճառված են: Ֆիրմային խանութներում մուտքի մոտ հերթապահում է հատուկ խորհրդատուն, որն իրազեկում է այցելուներին, որ նորույթը ժամանակավոր բացակայում է պահեստներում: Հաջորդ խմբաքանակը Չինաստանից կստացվի միայն հոկտեմբերին: Ավելի հեշտ է այն պատվիրել ինտերնետով, դա թույլ կտա էապես կրճատել ժամանակը:

Մինչդեռ, iPhone-ի նոր տերերը հիասթափված են սարքի որակից: Լուրջ դեֆեկտ ունի էկրանը: Անկախ բողոքներից Apple-ն արդեն 5 մլն նմուշ իրացրել է, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: