28 սեպտեմբերի 2012 - 13:21 AMT
Վ. Մուտկո. Ներկա պահին 2018-ի ԱԱ խաղերը կարող են ընդունել Մոսկվան, Սոչին, Կազանը, Սանկտ Պետերբուրգը

Ռուսական քաղաքների ցուցակը, որոնք կընդունեն 2018-ի ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերը, կհրապարակվի սեպտեմբերի 29-ին:

«ՖԻՖԱ-ն հաստատել է 11 քաղաքների և 12 մարզադաշտերի ցուցակը, որոնք կմասնակցեն 2018-ի աշխարհի առաջնության խաղերին, բայց այն երկու քաղաքները, որոնք չեն մտել վերջնական ցուցակի մեջ, մյուսներին չեն զիջում: Համապատասխան հանձնաժողովը շրջայց է կատարել բոլոր քաղաքներում, գնահատելով դրանց պոտենցիալը 5-7 գլխավոր չափանիշների հիման վրա` կիրառելով բալային համակարգ»,- պարզաբանել է ՌԴ սպորտի նախարար Վիտալի Մուտկոն:

Նրա խոսքով, տվյալ պահին նման մրցություն անցկացնելու համար իսկապես բարձր մակարդակով համապատասխանում են միայն չորս քաղաքներ` Մոսկվան, Սանկտ- Պետերբուրգը, Սոչին և Կազանը:

Ընդհանուր առմամբ ռուսական հայտում ներկայացված են 13 քաղաքներ` Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Կալինինգրադ, Յարոսլավլ, Նիժնի Նովգորոդ, Կազան, Սամարա, Սարանսկ, Վոլգոգրադ, Դոնի Ռոստով, Սոչի, Կրասնոդար և Եկատերինբուրգ:

2012-ի սեպտեմբերի 11-ին նշել են հինգ քաղաքներից կազմված խումբ, որոնք ԱԱ խաղերին պատրաստվելու հետ խնդիրներ ունեն և հաղորդել, որ դրանցից երկուսը կզրկվեն նման հնարավորությունից: Այդ ցուցակում նշվել են Սարանսկը, Վոլգոգրադը, Յարոսլավլը, Կալինինգրադը և Դոնի Ռոստովը: