28 սեպտեմբերի 2012 - 11:17 AMT
Մհեր Մկրտչյանի արձանը շուտով կվերականգնեն և կվերադարձնեն իր տեղը

Մհեր Մկրտչյանի արձանն իր տեղը կվերադարձվի վերականգնվելուց հետո: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետի խորհրդական Արամ Սուքիասյանը: Նրա խոսքով, չնայած երեկ գիշերը դերասանի արձանի վնասման փաստին, հաջորդ արձանները նույնպես կպատրաստվեն կավից:

Դրա հետ մեկտեղ Սուքիասյանը նշեց, որ արձանների հսկողության համար նախատեսված տեսախցիկները կտեղադրվեն մինչև հոկտեմբերի 3-ը:

Մհեր Մկրտչյանը «01-99» ֆիլմի իր հայտնի տակառիկով էր, որը երեկ գիշերը անհայտ անձինք կոտրել են:

Մկրտչյանի արձանը` Եղիշե Չարենցի արձանի հետ միասին տեղադրվել էր «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց` Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում ընդամենը երկու օր առաջ` սեպտեմբերի 20-ին: Երևանի քաղաքապետարանի այս անակնկալի նպատակն է ստեղծել գեղեցիկ միջավայր և վերականգնել այն մթնոլորտը, որը նախկինում կար Երևանում: Արձանների հեղինակն է Սուրեն Մելքոնյանը, իսկ պատրաստված են դրանք կավից: