28 սեպտեմբերի 2012 - 11:21 AMT
ԵԱՀԿ նախագահը բարձր է գնահատում Ղարաբաղի խնդրի բանակցային կարգավորման Հայաստանի հանձնառությունը

Սեպտեմբերի 27-ին կայացավ Էդվարդ Նալբանդյանի և Իռլանդիայի փոխվարչապետ, ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Էեմոն Գիլմորի հանդիպումը, որին մասնակցում էր ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, զրույցի ընթացքում քննարկվեց ադրբեջանա-հունգարական գործարքի հետևանքով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին հասցված վնասը: ԵԱՀԿ գործող նախագահը բարձր գնահատեց բանակցությունների ճանապարհով խնդրի հանգուցալուծմանը հասնելու Հայաստանի հանձնառությունը:

Նախարարներ Նալբանդյանն ու Գիլմորը անդրադարձան նաև ԵԱՀԿ օրակարգային խնդիրներին, ինչի առնչությամբ Հայաստանի արտգործնախարարը աջակցություն հայտնեց կազմակերպության արդյունավետության բարձրացման ուղղությամբ իռլանդական նախագահության նախաձեռնություններին: