28 սեպտեմբերի 2012 - 11:52 AMT
Արթուր Աբրահամը WBO վարկածով գոտին առաջին անգամ կպաշտպանի դեկտեմբերի 15-ին

WBO վարկածով գերմիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը գոտին պաշտպանելու համար առաջին մենամարտը կանցկացնի դեկտեմբերի 15-ին, հաղորդում է boxingscene.com-ը` հղելով բռնցքամարտիկի փրոմոութեր Կալլե Զաուերլենդին: Աբրահամի ապագա մրցակցի անունն առայժմ չի հաղորդվում:

Արթուր Աբրահամը իր տիտղոսը նվաճել է օգոստոսի 25-ին` հաղթելով նախկին տիտղոսակիր Ռոբերտ Շտիգլիցին: