28 սեպտեմբերի 2012 - 13:17 AMT
Հայաստան –Իտալիա հանդիպման տոմսերը վաճառվում են նաև «Երևան Սիթիում»

Հոկտեմբերի 12-ին «Հրազդան» մարզադաշտում կայանալիք 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի Հայաստան –Իտալիա հանդիպման տոմսերը կարելի է ձեռք բերել նաև «Երևան Սիթի» խանութների ցանցում:

Ինչպես հաղորդում է ՀՖՖ-ն, Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների կողմից տոմսեր ձեռք բերելու գործընթացն ավելի հեշտացնելու նպատակով է, որ տոմսերը Հանրապետական մարզադաշտի տոմսարկղերից և «Հյումել» խանութների ցանցից բացի վաճառվում են նաև «Երևան Սիթիում»:

Տոմսերի գներն արժեն 3000, 5000, 7000 և 10000 դրամ: