28 սեպտեմբերի 2012 - 14:23 AMT
Ս. Գիմիշյան. Իշխանությունները փորձում են երկրորդ տեղը ապահովել Օսկանյանի համար նախագահական ընտրություններում

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Վարդան Օսկանյանի գործը նախընտրական տեխնոլոգիա է, ուղղված նրան, որպեսզի 2013-ի նախագահական ընտրությունների ժամանակ նրան դարձնեն երկրորդ տեղի համար թեկնածու: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ՀԱԿ կազմի մեջ մտնող ՀԱԿ անդամ «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը:

Գիմիշյանը հավելել է, որ չի կարծում, թե Օսկանյանը կդատվի:

Հայաստանի գլխավոր դատախաղ Աղվան Հովսեփյանը երեկ դիմել է Ազգային ժողով, առաջարկելով ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանին զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից` «Սիվիլիթաս» հիմնադրամի կողմից «փողերի լվացման» հետ կապված: