28 սեպտեմբերի 2012 - 15:42 AMT
Այս տարի առաջին անգամ «Ժանգոտ կողպեք» չի շնորհվել

2012թ. սեպտեմբերի 28-ին՝ տեղեկատվության ազատության միջազգային օրը տեղի ունեցավ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի «Ոսկե բանալի և ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխությունը, հայտնում է ԻԱԿ մամուլի ծառայությունը: Անկախ ժյուրին Ոսկե բանալին` որպես բաց և լավ աշխատանքի խորհրդանիշ շնորհեց հետևյալ անձանց և կազմակերպություններին.

• ՀՀ Առողջապահության նախարարությանը` որպես «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը լավագույնս կիրառած պետական կառավարման մարմին

• ՀՀ Տարածքային կառավարման նախարարության պաշտոնական ինտերնետային կայքին` www.mta.gov.am - ին` որպես տեղեկատվության տրամադրման լավագույն ինտերնետային պաշտոնական կայք

• ԻԱԿ-ի հատուկ մրցանակը է շնորհել ՀՀ Արտաքին գործերի նախարարությանը` Բաց կառավարությունների ընկերակցության միջազգային նախաձեռնությանը մասնակցելու համար, ինչպես նաև ԲԿԸ-ում պետության համապարփակ գործողությունների ծրագիրը մշակելու և ներկայացնելու համար • «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին` որպես տեղեկություն ստանալու իրավունքը լավագույնս օգտագործած հասարակական կազմակերպություն

• Աննա Իսրայելյանին՝ ( www.aravot.am և Ազատություն ռ/կ)`որպես տեղեկատվության ազատության իրավունքը լավագույնս օգտագործած լրագրող

• CivilNet ինտերնետային հեռուստատեսությանը՝ որպես Տեղեկատվության ազատության հիմնահարցերն ամենաակտիվ լուսաբանած լրատվամիջոց

• Հատուկ մրցանակ է շնորհվել նաև ՀՀ Արտաքին գործերի նախարարությանը` Բաց կառավարությունների ընկերակցության միջազգային նախաձեռնությանը մասնակցելու համար, ինչպես նաև ԲԿԸ-ում պետության համապարփակ գործողությունների ծրագիրը մշակելու և ներկայացնելու համար:

Այս տարիների ընթացքում առաջին անգամ ժյուրին չի շնորհել «Ժանգոտ կողպեք» մրցանակը ամենափակ և գաղտնի պետական մարմնին:

«Սա հրաշալի ցուցանիշ է և խոսում է մեր և մեր գործընկերների կատարած հետևողական աշխատանքի մասին, ինչպես նաև հրապարակային գործունեության ապահովմանն ուղղված կառավարության գործադրած արդյունավետ ջանքերի մասին» , -նշել է ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանը։