28 սեպտեմբերի 2012 - 16:32 AMT
Հետազոտություն. Եվրագոտու դրամական շուկաներում իրադրությունը վատացել է

Եվրագոտու դրամական շուկաներում իրադրությունը վատացել է 2012-ի երկրորդ եռասմյակում, ցույց է տվել Եվրոպական կենտրոնական բանկի հետազոտությունը` հրապարակված սեպտեմբերի 28-ին:

Հետազոտությունը, որն անցկացվել է ապրիլ-հունիս ամիսներին, վկայում է, որ շուկաներում հանրագումար շրջանառությունը, որն ավանդաբար օգտագործվում է բանկերի կողմից որպես ֆինանսավորման հիմնական աղբյուր, նվազել է 14 տոկոսով: Անցած տարվա հետազոտությունը ցույց է տվել 15 տոկոս աճ:

Այդ տվյալները հաստատել են կարծիքն այն մասին, որ եվրոպական բանկերը, որոնք դուրս են գրել միլիարդավոր եվրո և ներգրավել նոր կապիտալի միլիարդավոր եվրո, նախկինի նման չեն ցանկանում վարկեր տրամադրել միմյանց նոր վնասների մտավախության պատճառով: