28 սեպտեմբերի 2012 - 16:25 AMT
Էրդողանը դատի է տվել ընդդիմադիր գործչին իրեն դավաճան անվանելու համար

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատի է տվել ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Ղոլիչդարօղլուին, քանի որ վերջինս Էրդողանին դավաճան էր անվանել, հայտնում է «Անադոլու» գործակալությունը:

Հայցում Էրդողանը բարոյական վնասի համար պահանջում է 100 հազար լիր փոխհատուցում: Հայցում ասվում է նաև, որ Ղըլիչդարօղլուն վիրավորել է Էրդողանին՝ չարաշահելով ժողովրդավարությունն ու խոսքի ազատությունը Թուրքիայում: