2014-ի ԱԱ-ի բացման խաղը կկայանա հունիսի 12-ին Սան Պաուլոյում

2014-ի ԱԱ-ի բացման խաղը կկայանա հունիսի 12-ին Սան Պաուլոյում

PanARMENIAN.Net - Ցյուրիխում ՖԻՖԱ-ի գործադիր հանձնաժողովի նիստում հաստատվել է 2014-ի ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերի ժամանակացույցը, որը տեղի կունենա Բրազիլիայում:

Սան Պոուլոյում հունիսի 12-ին բացման խաղը կսկսվի տեղի ժամանակով 17:00-ին (Երևանի ժամանակով հունիսի 13-ին ժամը 00:00-ին):

Խմբային փուլի հանդիպումները կսկսվեն ժամը 16:00 (23:00), 17:00 (00:00), 18:00 (01:00), 19:00 (02:00) և 21:00 (04:00): Կիսաեզրափակիչները կսկսվեն 17:00-ին (00:00), եզրափակիչը` հուլիսի 13-ին «Մարականա» մարզադաշտում 16:00-ին (23:00): Որոշվել է նաև, որ ֆուտբոլիստները կարող են ակումբներից անցնել հավաքականներ 2014-ի մայիսի 26-ից, բացառությամբ նրանց, ովքեր կխաղան Չեմպիոնների լիգայի եզրափակչում:

Մրցաշարի վիճակահանությունը կանցկացվի 2013-ի դեկտեմբերի 6-ին Բրազիլիայում, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---