28 սեպտեմբերի 2012 - 16:24 AMT
Հալեպում հայ երիտասարդն անհայտ կորել է. հնարավոր է` նրան առևանգել են

Արդեն չորրորդ օրն է Դամասկոսի հայ համայնքի ներկայացուցիչ Երվանդ Թելյանն անհայտ կորած է: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Սիրիահայերի աջակցության և օգնության էջի» հիմնադիր-ղեկավար Անահիտ Ադամյանը, փոխանցելով Հալեպում գտնվող սիրիահայի խոսքերը:

«Նա ասում է, որ երիտասարդը տանից դուրս է եկել` մեքենան հարմար վայրում կայանելու համար, և չի վերադարձել: Երվանդ Թելյանի մեքենան նույնպես անհետացել է: Հայտնի է, որ Թելյանների ունևոր ընտանիքը բնակվում է Աբբասիին հրապարակի մոտակայում», - ասաց Ադամյանը` հավելելով, որ ենթադրաբար երիտասարդին առևանգվել են, սակայն առևանգողները մինչ այժմ կապ չեն հաստատել ծնողների հետ: