28 սեպտեմբերի 2012 - 20:33 AMT
ՀՀ խորհրդարանը հոկտեմբերի 1-4 կդիտարկի 48 հարցեր, այդ թվում` 13 միջազգային պայմանագրեր

ՀՀ ԱԺ-ում խոսնակ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ տեղի է ունեցել աշխատանքային նիստ: Ինչպես հաղորդում է խորհրդարանի մամուլի ծառայությունը, նիստին քննարկվել են հինգերորդ գումարման ԱԺ երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին և հոկտեմբերի 1-4-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը:

ԱԺ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել է 48 հարց, այդ թվում` 13 միջազգային պայմանագիր:

Լրացումներ կատարելու և հոկտեմբերի 1-4-ի ԱԺ նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը կհաստատվեն ԱԺ հոկտեմբերի 1-ի նիստում:

Հարկ է նշել, որ ԱԺ առաջիկա նիստի ընթացքում կդիտարկիվի ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի դիմումը` Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ` կապված «Սիվիլիթաս» հիմնադրամի կողմից «փողեր լվանալու» գործի հետ:

Պետք է կազմվի նաև ՀՀԿ խմբակցության անդամ Ռուբեն Հայրապետյանի կողմից պատգամավորական լիազորությունրի դադարեցման վերաբերյալ արձանագրություն, որը խոսնակի կողմից ստորագրվելուց հետո, 5-օրյա ժամկետում պետք է ուղարկվի ԿԸՀ: