28 սեպտեմբերի 2012 - 20:46 AMT
Իսրայելի ԱԳ նախարարը վրդովված է Մահմուդ Աբբասի ելույթից

Իսրայելի ԱԳ նախարար Ավիգդոր Լիբերմանը, արձագանքելով Պաղեստինյան ինքանավարության նախագահ Մահմուդ Աբբասի` ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի ելույթին, այն ակնհայտ սադրանք է կոչել:

Լիբերմանի խոսքով, բոլոր նրանք, ովքեր մինչ օրս խաբում էին իրենց և անհիմն հույսեր էին տածում, այժմ ստիպված կլինեն նայել իրականությանը և գիտակցել, թե ինչպիսին են Մահմուդ Աբբասի իրական նպատակները և թե ինչ է ակնարկում:

Իր խոսքում Մահմուդ Աբբասը մեղադրել է իսրայելական կառավարությանը նոր «նակբա» ծրագրելու, Պաղեստինյան ինքանավարությանը թուլացնելու, բնական ռեսուրսները գողանալու և «հրեա ահաբեկիչների» կողմից արաբների վրա հարձակումների մեջ, հաղորդում է MIGnews գործակալությունը: