22 մարտի 2005 - 08:17 AMT
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎԱԾ ՀԱՅԿԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐՈՒԺԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԵՋ ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ
Ռուսաստանի սեփականությանը հանձնված հայկական ձեռնարկությունների ներուժի արդյունավետ օգտագործման մեջ շատ կարեւոր նշանակություն ունեն ներդրումները: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Վիկտոր Խրիստենկոն, տեղեկացնում է ՌԴ էներգետիկայի նախարարությունը: Նրա խոսքերով` դժբախտաբար, «ՌԲԸ «Մարս» ՓԲԸ-ի հանձնման ժամանակ ավարտված չէր մի շարք օբյեկտների շինարարությունը (պոմպակայանը, ուժային ենթակայանը, կաթսայատունը եւ այլն), որոշ արտադրամասերում ավարտված չեն թողարկող կարգավորող աշխատանքները հատուկ տեխնոլոգիական սարքավորումների վրա, միացված չեն հրշեջ եւ պահպանային ազդանշանների համակարգը: Այս ամենը դժվարացրել է ձեռնարկության շահագործման գործընթացը, որակի միջազգային ստանդարտներին համապատասխանելու վկայությունը եւ չի նպաստում ներդրումների ներգրավմանը: Ինչպես նշել է Վ.Խրիստենկոն, ղեկավարող ընկերության կողմից մշակված բիզնես-պլանի հիման վրա` ՌԲԸ «Մարս» ՓԲԸ արտադրության վերականգնման համար անհրաժեշտ կապիտալ ներդրումների գումարը կազմում է ավելի քան 21 մլն դոլար` հաշվի առնելով անհրաժեշտ շրջանառության միջոցները, թողարկող կարգավորող աշխատանքները, նոր տեխնոլոգիական սարքավորումների եւ տեխնոլոգիաների գնումը, էներգետիկ եւ տեղեկատվական ապահովման համակարգերի վերականգնումը: 2004 թվականին սեփական միջոցների հաշվին «Ռ/Օ «Ռադիոէքսպորտում» կատարվել էր արտադրական եւ վարչական շենքերի, եղած տեխնոլոգիական սարքավորումների թողարկող կարգավորող աշխատանքների կապիտալ վերանորոգում, 2,5 կմ երկարություն ունեցող բարձր ճնշման գազամուղի անցկացումը եւ կաթսայատան շինարարությունը, որը կազմել է 700 հազար դոլար: Նրա խոսքերով` ռուսաստանյան ընկերության ղեկավարման ներքո գործարկման մեկ տարվա ընթացքում ՌԲԸ «Մարս» ՓԲԸ-ում նկատվում են հետեւյալ դրական միտումները 2003 թվականի համեմատությամբ` Հայաստանի պետական բյուջե մուծումները մեծացել են 23,4%-ով, բարձրացել է աշխատավարձը, ավելացել են աշխատատեղերը: 2005 թվականի «Պատվերների պորտֆելը» կազմում է ավելի քան 5 մլն դոլար: 2005 թվականի առաջնահերթ աշխատանքների համար անհրաժեշտ է 10,4 մլն դոլարի կապիտալ ներդրումներ, որը թույլ կտա մեծացնել 2006 թվականի «պատվերների պորտֆելը» 2-3 անգամ: Նմանատիպ խնդիրներ գոյություն ունեն եւ Ռուսաստանին հանձնված մյուս հայկական կազմակերպություններում: 2006 թվականին «ԵՐՆԻԻՄՄ»ՓԲԸ, «ԵրՆԻԻԱՍՈՒ» ՓԲԸ, «ՆԻԻ նյութագիտության» ՓԲԸ հիման վրա նախատեսվում է ստեղծել Անդրկովկասում ռուսաստանյան տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ռադիոէլեկտրոնիկայի գիտա-արտադրական հենակետային կենտրոն: 2008 թվականին անհրաժեշտ է անցկացնել այդ կենտրոնի փորձարարական արտադրական բազայի վերակառուցում , որի համար անհրաժեշտ է ավելի քան 12 մլն դոլար, այդ թվում 2005 թվականին` շուրջ 3,5 մլն դոլար: Արդյունքում կենտրոնի կողմից ծրագրված աշխատանքների գումարը կարող է կազմել ավելի քան 23 մլն դոլար: Անհրաժեշտ ներդրումների ներգրավման հարցերի լուծման համար անհրաժեշտ է այդ նախագծերն իրականացնող բոլոր մասնակիցների նպատակաուղղված աշխատանք: Կան նաեւ հայկական կողմից չլուծված հարցեր: