«Հայկական ժամանակ». Վազգեն Խաչիկյանին տեղափոխել են «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ

«Հայկական ժամանակ». Վազգեն Խաչիկյանին տեղափոխել են «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ

PanARMENIAN.Net - Երեկ առավոտյան ՀՀ ոստիկանությունը ձերբակալել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանին: Իսկ արդեն երեկոյան նա կալանավորվել և օրվա վերջում թերթին հայտնի է դարձել, որ դատարանի դահլիճից պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը տեղափոխվել է «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ:

Խաչիկյանի փաստաբան Արմեն Սողոմոնյանը թերթի հետ զրույցում ասել է, որ իր պաշտպանյալն իր նկատմամբ սկսված քրեական հետապնդման մեջ ոչ մի քաղաքական ենթատեքստ չի տեսնում և իր մեղքը չի ընդունում: «Քրեական գործ է: Իր դեմ կան մարդկանց ցուցմունքներ, որոնց հիման վրա նրան մեղադրանք է առաջադրվել: Ինքն իր մեղադրանքը չի ընդունում և քրեական գործի շրջանակներում կշարունակի պայքարը, որպեսզի ապացուցի իր անմեղությունը»,- ասել է փաստաբանը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---