22 մարտի 2005 - 08:30 AMT
ԱՊՐԻԼԻ 21-22-Ը ԿԿԱՅԱՆԱ ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻ ՍԵՆԱՏԻ ՆԱԽԱԳԱՀ ԴԱՆԻԵԼ ՍԻՈԼԻ ԱՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆ
Ապրիլի 21-22-ը Հայաստան կժամանի Արգենտինայի փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիել Սիոլին: Այս մասին Սիոլին անձամբ հայտնել է Արգենտինայում Հայաստանի դեսպան Արա Այվազյանի հետ զրույցի ժամանակ, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-արգենտինյան հարաբերությունների զարգացման հեռանկարները: