«Հրապարակ». Ոստիկանությունը զինաթափել է Բենզին Ռուբոյի և «Մեկ» կահույքի սրահի տնօրենի թիկնապահներին

«Հրապարակ». Ոստիկանությունը զինաթափել է Բենզին Ռուբոյի  և «Մեկ» կահույքի սրահի տնօրենի թիկնապահներին

PanARMENIAN.Net - «Հրապարակը» վերջերս մի քանի անգամ անդրադարձել է այս թեմային: Թերթը հիշեցնում է, որ , ինչպես ավելի վաղ հայտնել էր, ոստիկանությունը սկսել է զինաթափել օլիգարխների թիկնապահներին, քանի որ, բացի օրենքով թույլատրված դեպքերից, դա արգելված է: Թերթը գրում է, որ վերջին 2 օրերին «զինաթափվել» են Բենզին Ռուբոյի` նախկին ԲՀԿ, ներկայումս ՕԵԿ-ական Ռուբեն Մասումյանի և «Մեկ» կահույքի սրահի տնօրենի թիկնապահները: Իսկ անդրանիկ զոհը Աժ պատգամավոր, ԲՀԿ-ական Կարո Կարապետյանն էր:« Այսինքն` ուռկանում միայն ԲՀԿ-ին առնչվող «ձկներ» են: Վ. Գասպարյանը երեկ թերթի հետ զրույցում այս առումով նշել է. «Դա շարունակական գործընթաց է և վերաբերում է բոլորին»: Տեսնես ե՞րբ է հերթը ՀՀԿ-ական օլիգարխներին հասնելու: «Նշենք, որ օպերացիան հիմնականում իրականացվում է երեկոյան ժամերին»,- գրում է «Հրապարակը»:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---