29 սեպտեմբերի 2012 - 10:49 AMT
Ռոմնին չի բացառում, որ Իրանի դեմ կարող է ռազմական ուժ կիրառվել

Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Միթ Ռոմնին չի բացառում, որ Իրանի դեմ կարող է ռազմական ուժ կիրառվել, սակայն, հուսով է, որ գործը դրան չի հասնի:

«Չեմ կարծում, թե մենք ի վերջո ստիպված կլինենք ռազմական ուժ կիրառել: Հուսով եմ, որ ստիպված չենք լինի դա անել: Սակայն, բացառել այդ տարբերակը ես ևս չեմ կարող»,-Ռոմնիի խոսքն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Մասաչուսեթսի նախկին նահանգապետը խոստովանել է, որ իր դիրքորոշումն Իրանի հարցում մոտ է Օբամայի դիրքորոշմանը: