29 սեպտեմբերի 2012 - 11:40 AMT
Սիրիայի բանակը շարունակում է մարտերն ապստամբների դեմ երկրի հյուսիսում և կենտրոնում

Սիրիայի կառավարական զորքերը շարունակում են մարտերն ապստամբների դեմ երկրի հյուսիսում և կենտրոնում: Ուրբաթ օրը կատաղի մարտեր էին գնում Հալեպի փողոցներում «Տաուհիդ» ծայրահեղական խմբավորման գրոհայինների դեմ, որոնք կազմում են այսպես կոչված «Սիրիայի ազատ բանակի» կազմավորումների հենքը:

Մարտերն ընթանում էին հին քաղաքում, ականատեսները պատմում են, որ ավազակային կազմավորումները գնդակոծում են բնակելիները ականանետներից Սուլեյմանիա և Մարջա շրջաններում, որտեղ բնակիչները սատարում են կանոնավոր բանակին: Սիրիական ավիացիան ինտենսիվ հրթիռային հարվածներ է հասցնում և ռմբակոծում է ապստամբների կուտակումները Հալեպում: Դամասկոսում իշխանությունները հայտարարել են Ջուբար, Կաբուն և Բերզի թաղամասերը «Անսար ալ Իսլամ» ծայրահեղական խմբավորման գրոհայիններից ազատելու մասին, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: