29 սեպտեմբերի 2012 - 11:21 AMT
Վաղը տեղի կունենա «Մենք չենք ծխում» խորագրով հեծանվային երթ

Սեպտեմբերի 30-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանը «Մենք չենք ծխում» ծրագրի շրջանակներում կազմակերպում են հեծանվային երթ-ուխտագնացություն Երևան-Էջմիածին-Երևան երթուղով:

Երթին կմասնակցի ԵՊԲՀ շուրջ 50 ուսանող։ Հեծանվորդներն Էջմիածնի Մայր տաճարում կմասնակցեն օրհնության արարողությանը, կլինեն Մայր տաճարի թանգարանում։ Նշենք, որ սեպտեմբերի 30-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Վարագա Սուրբ Խաչի տոնը։

Հեծանվային երթը կմեկնարկի սեպտեմբերի 30-ին՝ ժամը 11.00, Երևանի Շահումյանի հրապարակից։