29 սեպտեմբերի 2012 - 12:29 AMT
Սերգեյ Ազարայնը և Միխայիլ Մելնիկը դարձել են ՌԴ չեմպիոններ բատուտի վրա սինխրոն ցատկում

Սերգեյ Ազարյանն ու Միխայիլ Մելնիկը ոսկե մեդալներ են նվաճել տղամարդկանց շրջանում բատուտի վրա սինխրոն ցատկի Ռուսաստանի առաջնությունում, իսկ Անաստասիա Պոպովան և Ալբինա Պավլյուչենկոն՝ կանանց շրջանում:

Եզրափակչում Ազարյանն ու Մելնիկը վաստակել են 49,2 միավոր: Երկրորդ տեղում են Սերգեյ Կովալյովն ու Եվգենի Չերնոիվանովը 45,3 միավորով, երրորդ տեղում՝ Նիկիտա Ֆեդորենկոն ու Ալեքսանդր Ռուսակովը 44,4 միավորով: