29 սեպտեմբերի 2012 - 12:51 AMT
Դարչինյանը խոստացել է գրավիչ մենամարտ նվիրել երկրպագուներին

Սեպտեմբերի 29-ին ԱՄՆ Մաշանտակետում MGM Grand at Foxwoods Resort տեղի կունենա բռնցքամարտի երեկո, որի շրջանակներում տեղի կունենա 3 հետաքրքիր մենամարտ: Դրանցից մեկում թեթևագույն քաշային, երկրորդ թեթևագույն և թեթև քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Վիկ Դարչինյանը կհանդիպի Օռլանդո Դել Վալլեի հետ Պուերտո Ռիկոյից: «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել HBO հեռուստաալիքին: Սա իմ դեբյուտն է այս ալիքում: Ես կաշխատեմ գրավիչ մենամարտ նվիրել հանդիսատեսին»,-ասել է Դարչինյանը:

Դել Վալլեն խոստովանել է, որ տհաճ հուզմունք է ապրում մենամարտից առաջ: «Կյանքիս 12 տարին ես նվիրել եմ բռնցքամարտին: Եվ ահա, ինձ մեծ մենամարտ է սպասում: Երաշխավորում եմ՝ շուտով բոլորը կիմանան, թե ով է Օռլանդո Դել Վալլեն: Ինձ համար մեծ պատիվ է ռինգ դուրս գալ Վիկ Դարչինյանի հետ, սակայն նրա ժամանակն արդեն անցնում է: Իմը նոր է սկսվում: Դարչինյանի հանդեպ հաղթանակը ինձ համար ճանապարհ կբացի դեպի տիտղոսային մենամարտեր»,-ասել է բռնցքամարտիկը, հայտնում է fightnews.com-ը: