Լիբիան մերժել է ընդունել ԱՄՆ ՀԴԲ քննիչներին

Լիբիան մերժել է ընդունել ԱՄՆ ՀԴԲ քննիչներին

PanARMENIAN.Net - Լիբիայի անվտանգության ուժերը որոշել են մերժել ԱՄՆ պահանջը՝ ՀԴԲ քննիչների մուտքը երկիր թույլատրելու վերաբերյալ: ՀԴԲ քննիչները պետք է հետաքննեին սեպտեմբերի սկզբի իրադարձությունները, երբ մոլեռանդների ամբոխը հարձակվեց ԱՄՆ դեսպանատան վրա և սպանեց դեսպանին:

Լիբիայի իշխանությունները հայտարարել են, որ ոչ մի օտարերկրացի քննիչ երկրի տարածքում չի աշխատի, քննությունը կանցկացվի սեփական ուժերով:

ԱՄՆ դեսպանատան վրա հարձակման կասկածանքով ձերբակալվել է 50 հոգի: Նրանց թվում կան նաև օտարերկրացիներ Մալիից և Ալժիրից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---