«Էրեբունի» թանգարանում բացվել է հայ-ֆրանսիական համատեղ ցուցահանդես

«Էրեբունի» թանգարանում բացվել է հայ-ֆրանսիական համատեղ ցուցահանդես

PanARMENIAN.Net - «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը սեպտեմբերի 29-ին Եվրոպական ժառանգության օրերին միացավ «Ճանապարհ. Էրեբունին երեկ և այսօր» հայ-ֆրանսիական համատեղ ցուցահանդեսով՝ ներկայացնելով Էրեբունի ամրոցի գիտական ուսումնասիրման ճանապարհը՝ հայտնաբերումից մինչ օրս:

Թանգարանի ժամանակավոր ցուցասրահում կներկայացված են 50-ականներին և այսօր հայտնաբերված շուրջ 155 գտածոներ, որնցից 153-ը ցուցադրվում են բացառապես առաջին անգամ:

«Սա մասնագիտական արշավախմբի աշխատանքի արդյունքն է: Այս համագործակցությունը կարևոր փուլ է, բայց վերջինը չէ, որովհետև առաջին քառամյա փուլին շուտով հաջորդելու է ևս մեկ քառամյա փուլ: Այս իրադարձությունը լավագույնս ապացուցում է Հայաստանի ներդրումը եվրոպական և համաշխարհային քաղաքակրթության մեջ»,- իր ելույթում ասաց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն:

Ցուցահանդեսն ուղեկցվում է տասը թեմատիկ եռալեզու պաստառներով, որոնք պատմում են Ուրարտուի պատմության գիտական ուսումնասիրության համատեքստում Էրեբունի ամրոցի կարևորության, հուշարձանի մշակութային ու զբոսաշրջային արժեքի, ինչպես նաև հուշարձանի ուսումնասիրման բարդությունների մասին: Ցուցահանդեսը կգործի մինչև նոյեմբերի 29-ը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---