Կիբեր հարձակումներից պաշտպանվելու համար օնլայն աջակցության նոր նախագիծ է մշակվել

Կիբեր հարձակումներից պաշտպանվելու  համար   օնլայն աջակցության նոր  նախագիծ է մշակվել

PanARMENIAN.Net - «Սայբեր Գեյթս» կազմակերպությունը նոր «Օնլայն Աջակցություն» (Live Support) նախագիծ է իրականացնում: «Այն այսպես կոչված «Վեբ» զանգ է` նախատեսված հաճախորդներին արագ աջակցություն ցուցաբերելու համար: Ծառայությունը ամբողջովին անվճար է և հասանելի բոլոր նրանց համար, ովքեր ունեն կազմակերպության վեբ-կայքից կամ «Facebook»-ում պաշտոնական էջից օգտվելու հնարավորություն»,- պարզաբանել է ընկերության ներկայացուցիչը` հավելելով, որ ծառայությունը հասանելի կլինի օրվա բոլոր ժամերին` վեբ-սերվերի վրա որևէ «կիբեր» հարձակման փորձ նկատելու, և թե տեխնիկական խնդիրների դեպքում արագ մասնագետի հետ կապ հաստատելու համար:

Այս նախաձեռնությամբ ընկերությունը պատրաստվում է օգնել բոլոր նրանց, ովքեր տուժել են որևէ «կիբեր» հարձակման արդյունքում կամ պարբերաբար թիրախային կետում չհայտնվելու համար կարիք ունեն մասնագիտական խորհրդի: «Իսկ մեր փորձագետների աշխատանքային փորձը թույլ կտա ճիշտ ուղղություն ցույց տալ նրանց` տեխնիկական խնդիրները վերացնելու և հետագայում նմանատիպ իրավիճակներում չհայտնվելու համար»,-նշեցլ է «Սայբեր Գեյթս» կազմակերպության հիմնադիր տնօրենը` միաժամանակ ընդգծելով, որ հետևելով Հայաստանի Հանրապետության և հարևան երկրների միջև օրեցօր զարգացող լարվածությանը (որը դրսևորվում է «կիբեր» հարձակումների տեսքով և առաջացնում ոչ միայն տեխնիկական խափանումներ, այլ նաև օգտագործվում ՀՀ հակաքարոզչական նպատակներով և ազդում ՀՀ հեղինակության վրա), իրավիճակը համարվում է ճգնաժամային:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---