29 սեպտեմբերի 2012 - 15:16 AMT
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ դաշինքը մի քանի ավիահարվածներ է հասցրել Աֆղանստանում թալիբների դիրքերին

ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ դաշինքը մի քանի ավիահարվածներ է հասցրել Աֆղանստանում թալիբների դիրքերին: Զինվորականների տվյալներով, զոհվել է առնվազն 15 մարդ:

Ըստ հաղորդագրությունների, անօդաչու թռչող սարքի հարվածը խլել է 5 ենթադրյալ գրոհայինների կյանք, այդ թվում «Թալիբանի» տեղական խմբավորման հրամանատարինը:

Եվս 10 մարդ զոհվել է Գիլմենդ նահանգին ավիահարվածներ հսացնելու հետևանքով, հաղորդում է ВВС-ն: