Ջավախքի հայկական ՀԿ-ները Վրաստանի խարհրդարանական ընտրություններում հիմնական ուժերից ոչ մեկին չեն աջակցի

Ջավախքի հայկական ՀԿ-ները Վրաստանի խարհրդարանական ընտրություններում  հիմնական ուժերից ոչ մեկին չեն աջակցի

PanARMENIAN.Net - Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը դիմել է «Վրաստանի քաղաքական հիմնական ուժերին, առաջարկելով հանդիպումներ խորհրդի ներկայացուցիչների հետ, տեղեկանալու համար նրանց դիրքորոշմանը երկրամասի բնակչության խնդիրների մասին։ Քաղաքական հիմնական երկու ուժերը՝ իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը և ընդդիմադիր «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» դաշինքը չեն ընդառաջել ՍՋՀՀԿ խորհրդի դիմումներին։ Հասարակական կազմակերպությունների խորհուրդը այս առնչությամբ հայտարարություն է տարածել, որով, մասնավորապես, ասվում է. «Հաշվի առնելով, որ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության գլխավորած իշխանությունը անցած տարիների ընթացքում մեր երկրամասում ստեղծել են հալածանքի, սպառնալիքների ու վախի մթնոլորտ սարքովի և ուռճացված մեղադրանքներով ձերբակալելով, բանտարկելով, աշխատանքից ազատելով բազմաթիվ անհատների՝ քաղաքական-հասարակական ծանոթ գործիչներից սկսած մինչև իր հանապազօրյա հացի խնդիրը լուծող սովորական քաղաքացուն։ Իսկ գործող իշխանություններին գլխավոր մրցակից հանդիսացող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» դաշինքն իր նախընտրական ծրագրերում անդրադարձել է մեր երկրամասի բնակչությանը վերաբերող մի շարք խնդիրների, բայց դաշինքի ներսում ընդգրկված են նաև այնպիսի քաղաքական շրջանականեր, որոնք հազիվ թե հետևեն այդ սկզբունքներին:

Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը հայտարարում է, որ չի աջակցում այս քաղաքական ուժերից և ոչ մեկին։ ՍՋՀՀԿ խորհուրդը աջակցում է որպես մեծամասնական ընտրակարգի թեկնածու առաջադրված իր կազմում ընդգրկված կազմակերպությունների ներկայացուցիչներին: Կոչ ենք անում երկրամասի բնակչությանը ակտիվ մասնակցություն ցուցաբերել ընտրություններին և ցույց տալ, որ Ջավախքի հայությունը տեր է կանգնում իր իրավունքներին»։

 Ուշագրավ
Բոստոնի համալսարանում սովորելու հնարավորությունը խոստումնալից երիտասարդը ստորադասեց Հայրենիքի պաշտպանությանը
Նա նշել է, որ ակնկալում էր զեկույցում տեսնել հիշատակումներ հայ ռազմագերիների, պատանդների վերաբերյալ
Արցախի ԱԺ երեք ընդդիմադիր կուսակցությունները մասնակցելու են հանրահավաքին