Հայրենիք վերադարձող 5000 հայը ապահովում է 2 տոկոս տնտեսական աճ

PanARMENIAN.Net - Հայրենադարձությունը Հայաստանի տնտեսական զարգացման տեսանկյունից կարևոր նշանակություն ունի: Հայրենիք վերադարձող 5000 հայը ապահովվում է 2 տոկոս տնտեսական աճ: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նորաստեղծ «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը: Նշենք, որ այսօրվանից պաշտոնապես գործում է «Վերադարձ Հայաստան» հիմնադրամը , որի նպատակն է օգնել և խթանել հայերի վերադարձը հայրենիք:

Ասուլիսի մյուս բանախոսը՝ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Սեմ Սամուելյանը, ասաց, որ Մերձավոր Արևելքի հայկական համայնքները քայքայվում են, և Հյաաստանում ամեն ինչ պետք է արվի, որ հայերը վերադառնան և ինտեգրվեն հայ հասարակությանը:

Ավետիք Չալաբյանը նշեց, որ թեև Հայաստանում արտագաղթողների թիվը անհամամատ ավելի շատ է, քան ներգաղթողներինը, բայց պետության և նման հիմնադրամների համագործակցության արդյունքում կարող է դրական տեղաշարժ նկատվել. «Եթե համամատենք վերջին 20 տարվա ընթացքում արտագաղթողների ու ներգաթողների թվերը, ստացվում է, որ 100 գնացած մարդու փոխարեն վերադարձել են 2-ը: Սակայն այսօր Հայաստանը վերադառնալու հնարավորություն է տալիս: Տարբեր ոլորտներում աշխատատեղեր կան, որտեղ մասնագետների կարիք կա: Մենք կարծում ենք, որ ժամանակի առումով հիմնադրամի ստեղծումը տեղին է՝ հաշվի առնելով Սիրիայի իրադարձությունները, թեև մենք այս ամնեը նախաձեռնել էինք դեռ մեկուկես տարի առաջ»:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---