
Քաղաքական ռեժիմները փոխելու փորձերը հակասում են ՄԱԿ-ի կանոնադրությանը, այդ կազմակերպության Գլխավոր վեհաժողովում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, գրում է «Ինտերֆաքս» գործակալությունը: «Մեր բոլոր գործողությունները պետք է հիմնվեն ՄԱԿ-ի կանոնադրության վրա, որտեղ չկա որևէ բան, որը իրավունք կտա զբաղվել ռեժիմների փոխարինմամբ»,-ասել է Լավրովը:
«Անթույլատրելի է ժողովուրդներին պարտադրել իրենց երկրների քաղաքական կառուցվածքը: Այս մասին պարզորոշ կերպով հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` սեպտեմբերի 26-ին ելույթ ունենալով Կրեմլում»,-հիշեցրել է նախարարը: