29 սեպտեմբերի 2012 - 16:37 AMT
Հարավային Օսեթիան տեղեկացրել է ԵՄ դիտորդական առաքելությանը Կարզման գյուղում սահմանամերձ դիրքերի վրա հարձակման մասին

Հարավային Օսեթիան տեղեկացրել է ԵՄ դիտորդական առաքելությանը Կարզման գյուղում սահմանամերձ դիրքերի վրա հարձակման մասին: ԵՄ դիտորդների առաքելությունը տեղակայված է Վրաստանի տարածքում և հետևում է Հարավային Օսեթիայի հետ բուֆերային գոտում տիրող իրավիճակին:

Ինչպես հաղորդվել է, Հարավային Օսեթիայում ուրբաթ օրը գիշերը կրակահերթ է արձակվել Վրաստանի հետ սահմանի սահմանամերձ դիրքերի ուղղությամբ: Կրակոցների դադարելուց հետո սահմանապահները որոնողական միջոցառումներ են անցկացրել, ինչի արդյունքում ձերբակալվել է Վրաստանի քաղաքացու, ով գտնվել է Հարավային Օսեթիայի տարածքում: