2001-ից ի վեր ԱՄՆ-ն Աֆղանստանում կորցրել է 2 հազար մարդ

2001-ից ի վեր ԱՄՆ-ն Աֆղանստանում կորցրել է 2 հազար մարդ

PanARMENIAN.Net - Աֆղանստանում ամերիկյան բանակի կորուստները հասել են 2 հազար մարդու այդ երկրում ԱՄՆ ռազմական միջամտությունից ի վեր: Այդ մասին հաղորդել է Ասոշիեյթեդ Պրես գործակալությունը, որը կատարում է կորուստների սեփական ոչ պաշտոնական հաշվարկ:

ԱՄՆ ՊՆ կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն, Աֆղանստանում մահացած ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 1.996 հազար մարդու 2012-ի սեպտեմբերի 27-ի դրությամբ: Նրանցից մարտական գործողություններում մահացել են 1.657 զինվոր, վիրավորվել են 17.644 հազար մարդ:

ISAF պաշտոնական տվյալներով, միջազգային կոալիցիայի զորքերն Աֆղանստանում 2012-ի սկզբից կորցրել են ավելի քան 330 մարդ: Աֆղանստանից արտասահմանյան զորքերի դուրս բերումը պլանավորված է 2014-ի վերջին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---