Հայաստանի և Գերմանիայի ԱԳՆ-երը Բեռլինում քննարկել են երկկողմ հարաբերությունները

Հայաստանի և Գերմանիայի ԱԳՆ-երը Բեռլինում քննարկել են երկկողմ հարաբերությունները

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 27-28-ին Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև հերթական քաղաքական խորհրդակցություններն անցկացնելու նպատակով Բեռլին ժամանեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Զոհրաբ Մնացականյանի գլխավորած պատվիրակությունը: Գերմանական կողմից քաղաքական խորհրդակցությունները վարում էր ԳԴՀ ԱԳՆ Արևելյան Եվրոպայի, Կովկասյան տարածաշրջանի և Կենտրոնական Ասիայի հարցերով հանձնակատար Անթիե Լեենդերթսեն:

ԳԴՀ արտաքին գերատեսչությունում կայացած քաղաքական խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկեցին երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներն ու հնարավորությունները, այդ թվում` քաղաքական, տնտեսական, մշակութային, գիտակրթական, հումանիտար և հյուպատոսական հարցեր: Փոխնախարար Մնացականյանը գերմանական կողմիններկայացրեց Հայաստան-ԵՄ հարաբերությունների, այդ թվում` Ասոցացման համաձայնագրի, ինչպես նաև խորը և համապարփակ ազատ առևտրի գոտի հիմնելու շուրջ բանակցությունների ընթացքը:

Կողմերն անդրադարձան նաև տարածաշրջանային զարգացումներին և այդ համատեքստում Ռամիլ Սաֆարովի ներման ու հերոսացման հարցին: ՀՀ ԱԳ փոխնախարարն այդ կապակցությամբ ներկայացրեց հայկական կողմի մոտեցումները:

Երկուստեք կարևորվեցին քաղաքական խորհրդակցությունների պարբերաբար անցկացումն ու բարձրաստիճան պատվիրակությունների փոխայցելությունները:

Այցի շրջանակներում Բեռլինում փոխնախարար Մնացականյանը հանդիպեց ԳԴՀ վարչապետի աշխատակազմի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով վարչության տարածաշրջանային բաժնի վարիչ դոկտոր Քրիստոֆ Իսրանգի և ԳԴՀ Բունդեսթագի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուպրեխտ Պոլենցի հետ: ԱԳ նախարարի տեղակալ Մնացականյանը Բեռլինի Գիտություն և քաղաքականություն հիմնադրամի (SWP) կենտրոնակայանում հանդես եկավ Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ բանախոսությամբ, որին հետևեցին քննարկումներ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---