Պակիստանը կրկին հրթռիային և հրետանային հարված է հասցրել Աֆղանստանի տարածքին

Պակիստանը կրկին հրթռիային և հրետանային հարված է հասցրել Աֆղանստանի տարածքին

PanARMENIAN.Net - Կունար արևելյան աֆղանական գավառը կրկին ենթարկվել է հրթիռային և հրետանային գնդակոծության Պակիստանի տարածքից, մեկ օրվա ընթացքում սահմանամերձ գավառի վրա ընկել է 95 հրթիռ, ոչ ոք չի տուժել: Այդ մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ինչպես տեղեկացնում է Պաժվակ գործակալությունը, ուրբաթ և շաբաթ օրերին նման հրետանային գնդակոծության են ենթարկվել Նանգարհար նահանգի մի շարք գավառներ:

Փորձագետները ենթադրում են, որ օգտվելով Աֆղանստանի թուլությունից, պակիստանցիները ձգտում են աֆղանական բնակչությանը ետ մղել երկրի խորքերը և գրավել լեռնային տարածքները, որոնք հարակից են Կունար և Կաբուլ գետերին, որոնք այժմ աֆղանական ջրային պաշարներ են: Եթե պակիստանցիներին հաջողվի վերահսկողության տակ վերցնել գետերին հարակից այդ շրջանները, ապա, միջազգային օրենսդրության համաձայն, նրանք իրավունք ունեն տնօրինել այդ ջրային ռեսուրսների կեսը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---