Կոսովոյի վարչապետը բացառում է երկիրն ալբանական և սերբական մասերի բաժանելու հնարավորությունը

Կոսովոյի վարչապետը բացառում է երկիրն ալբանական և սերբական մասերի բաժանելու հնարավորությունը

PanARMENIAN.Net - Կոսովոյի վարչապետ Հաշիմ Տաչին հայտարարել է, որ նա թույլ չի տա առանձնացնել Պրիշտինայից երկրամասի հյուսիսային շրջանները, որոնք հիմնականում բնակեցված են սերբերով, ինչպես ենթադրում են Սերբիայի իշխանությունների որոշ ներկայացուցիչներ:

Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, սերբերը (Կոսովոյի բնակչության 5-10 տոկոսը) չեն ճանաչում Կոսովոյի անկախությունը, որը միակողմանի կարգով հռչակված է Պրիշտինայի կողմից 2008-ի փետրվարի 17-ին: Հյուսիսային շրջաններում գործում են իշխանության տեղի մարմիններ, որոնք ֆինանսական և քաղաքական աջակցություն են ստանում Բելգրադից:

Կոսվոյի վարչապետի խոսքով, Սերբիայի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո Կոսովոյի համար բաց կլինի ճանապարհը դեպի ՄԱԿ:

Որոշ սերբական ներկայացուցիչներ, այդ թվում վարչապետ Իվիցա Դաչիչը, հայտարարում են, որ Կոսովոն պետք է բաժանել սերբական և ալբանական մասերի, իսկ Տաչին կարծում է, որ սահմանների վերագծումը կարող է վտանգավոր նախադեպ ստեղծել Բալկաններում:

Կոսովոյի առաջնորդի խոսքով, հյուսիսային շրջաններում բնակվող սերբերը պետք է ինտեգրվեն Կոսովոյի հասարակության մեջ:

«Սակայն այդ խնդիրը բարդ է, քանի որ Բելգրադը խաբել է նրանց 12 տարի՝ խոստանալով բաժանում: Դա (բաժանում) երբեք չի լինի»,- հավելել է քաղաքական գործիչը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---