Compass band-ը Հայաստանը կներկայացնի «Մանկական Եվրատեսիլ 2012»-ում (վիդեո)

Compass band-ը Հայաստանը կներկայացնի «Մանկական Եվրատեսիլ 2012»-ում

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 30-ին կայացավ «Մանկական Եվրատեսիլ 2012-ի» հայաստանյան նախընտրական փուլը, որտեղ հաղթող ճանաչվեց Compass band խումբը Sweetie baby երգով:

Եզրափակչին մասնակցում էին նաև Ֆլորա Մխիթարյանը, Լուսինե Ղազարյանը, Վահագն Գրիգորյանը, Տաթև Ենգիբարյանը, Նինելա Մխիթարյանը, Կարեն Օհանյանը, Անգելինա Գասպարյանը, Style խումբը, Մանե Առաքելյանը, Միլլի Միսկարյանը, Գայանե Ղազարյանը, Սոնա Դունոյանը, Լիդուշիկը, «Խենթություն» խումբը, Մարինե Աբրահամյանը և «Զանգակ» մանկական ստուդիան:Հիշեցնենք, որ Անգելինա Գասպարյանը ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանի դուստրն է, և շատերը նրան էին համարում հաղթողի գլխավոր ֆավորիտ:

«Մանկական Եվրատեսիլ 2012» 10-րդ հոբելյանական մրցույթը դեկտեմբերի 1-ին կկայանա Ամստերդամում: Մրցույթի կազմակերպիչն է AVRO հոլանդական հեռուստաալիքը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---