Խոսրովի անտառում կատարված որսագողության դեպքը բացահատվել է

Խոսրովի անտառում կատարված որսագողության դեպքը  բացահատվել է

PanARMENIAN.Net - ՀՀ Ոստիկանությունից տեղեկացնում են, որ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Արմավիրի մարզային վարչության ու Արտաշատի բաժնի ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների շնորհիվ բացահայտվել է Խոսրովի անտառում կատարված որսագողության դեպքը:

Որսագողը 1983 թ. ծնված Գառնի գյուղի բնակիչ, ջրային մատակարարումների պահպանության ծառայության աշխատակից Նորիկ Սարգսյանն է: Սարգսյանը սեպտեմբերի սկզբներին Կաքավաբերդին կից տարածքում ճոպաններով ծուղակ էր պատրաստել ու մոտը եղած զենքով գիշերով սպանել թակարդն ընկած արջին, իսկ օրեր անց համարյա նույն տեղամասում նրա զոհն էր դարձել նաև բեզոարյան այծը:

Նորիկ Սարգսյանի կացարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են որսորդական երկփողանի հրացան և կարաբին, որսորդական այլ պիտույքներ, արջի յուղ և այլն:

Կատարվում են համապատասխան փորձարարական գործողություններ, ճշտվում են դեպքի հանգամանքներն ու հասցված վնասի չափը:

Հիշեցնենք, որ «Խոսրովի արգելոց» քաղաքացիական նախաձեռնությունը սեպտեմբերի 24-ին ահազանգել էր, որ արգելոցում Կարմիր գրքում գրանցված կենդանատեսակների որս է եղել:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---